Դեմի Մուրը պատմել է, թե ինչպես են իրեն 15 տարեկանում բռնաբարել
Հոլիվուդյան աստղ Դեմի Մուրը բռնաբարվել է իր մոր ծանոթի կողմից, երբ աղջիկը եկել է տուն, որպեսզի նրան բանալի տա։ Դերասանուհին պատմել է այն մասին, թե ինչպես է 15 տարեկանում հոգեբանորեն ապրել այդ ծանր օրերը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Դա շատ սարսափելի էր, երբ այդ ամենից հետո նա ինձ հարցրեց, թե ինչպե՞ս եմ ես ինձ զգում, երբ թեթև պահվածքի աղջիկ եմ։ Նա նկատի ուներ, որ իմ մորն ինձ բռնաբարելու համար վճարել է 500 դոլար»։
Դեմի Մուրը նշել է, որ մինչ օրս չի հավատում, որ իր մայրը կարող էր այդպիսի քայլի դիմել։ Սակայն մանկության հոգեբանական ծանր հարվածը չի խանգարել, որ Մուրը դառնա համաշխարհային աստղ։