5-ամյա աղջիկը հրաշքով ողջ է մնացել, երբ ընկնելուց հետո հայտնվել է իր հոր ձեռքերի մեջ
Նյու-Յորքում 5-ամյա աղջիկը հրաշքով փրկվել է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Աղջիկն ու իր հայրը գնացքի ժամանելու պահին վայր են ընկել։ Այդ պահին երեխայի հայրը կարողացել է աղջկան պահել իր ձեռքերում։ Տղամարդը մահացել է, իսկ աղջնակը ողջ է մնացել, և խուսափել է մարմնական վնասվածքներից։
Ոստիկանությունն այս ամենից հետո հայտարարել է, որ սա իրական հրաշք է։ Աղջկան արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան այցի է եկել իր մայրը։