Վլադիմիր Զելենսկին մեծ սպասումներ ունի Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը կլինի արդյունավետ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ուկրաինայի նախագահն այս պահին գտնվում է Նյու-Յորքում։ «Ես մտածում եմ, որ մենք կունենանք ամուր ու արդյունավետ հանդիպում»,- ասել է Զելենսկին։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինային պետք է օգնություն ԱՄՆ-ից։