Հայկ Հարությունյանի մահվան դեպքով քրգործով գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՔԿ խոսնակ Նարիրա Հարությունյանը:
«Համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար»,-գրել է Նաիրա Հարությունյանը: