Ողբերգական հրդեհ Ալժիրի հիվանդանոցում. մահացել է 8 նորածին
Ալժիրի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 նորածին է մահացել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, փրկարարներին հաջողվել է տարհանել 76 անձի, որոնցից 11-ը նորածիններ, 37-ը՝ հիվանդներ, իսկ 28-ը բժիշկներ են եղել:
Նախնական տվյալներով՝ հրդեհի առաջացման պատճառը կարճ միացումն է եղել: