Նիկոլաս Մադուրոն մեկնում է Ռուսաստան․ նա կհանդիպի Պուտինի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է, որ պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Մի քանի ժամից, այսօր երեկոյան, ես պաշտոնական այցով մեկնում եմ Ռուսաստան, որտեղ հանդիպելու եմ իմ ընկեր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնտեղ հանդիպելու եմ նաև այլ պաշտոնյաների ու բիզնեսմենների հետ, որոնց հետ քննարկելու ենք մեր երկրներին առնչվող մի շարք հարցեր»։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը սկսվել է այս տարվա հունվարի 21-ից։