Հայտնի են FIFA The Best-ի ժամանակ Ռոնալդուի ընտրած լավագույն մարզչի թեկնածուները
Հայտնի է, թե ում է քվեարկել որպես տարվա լավագույն մարզիչ «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն FIFA The Best-ի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ռոնալդուն ընտրել է Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի թեկնածությունը։
Երկրորդ տեղի համար նա քվեարկել է ալժիրցի մասնագետ Ջամել Բելմադիի համար, իսկ նրա ցուցակի երրորդ լավագույն մասնագետը եղել է «Լիվերպուլ»-ի մարզիչ Յուրգեն Կլոպը։
Հիշեցնենք, որ մրցանակը ստացել է Կլոպը։