Դուք դավաճան եք, որ ծածուկ ծախում եք հայապատկան հողերը
NEWSPRESS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երուսաղեմի հայոց պատրիարքարանում տեղի ունեցող սկանդալային խմորումներից։
Մենք արդեն մեր ընթերցողներին պատմել ենք Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբան Հայր Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանի և Իսրայելի իշխանությունների միջև գաղտնի գործարքների և պատրիարքապատկան հողերը կտոր-կտոր գաղտնի ծախելու գործարքների մասին։
Այժմ մեզ հայտնի է դարձել, թե ում է պատրաստվում Երիցյանը վաճառել հայկական հողակտորը։
Ըստ մեր տեղեկությունների՝ թեև դեռ այդ հողակտորի վաճառքի վերաբերյալ պատրիարքարանում որևէ փաստաթուղթ չկա, իսկ միաբանների մի մասն էլ անտեղյակ է այդ ծածուկ գործարքներից և հայապատկան հողերի վաճառքը համարում է անթույլատրելի, արդեն իսկ պատրիարքարանի կուլիսներում շրջանառվում է հայկական հողակտորը գնողի անունը։
Ըստ ճշտված լուրերի՝ պատրիարքարանին պատկանող հողակտորի գնորդը, ըստ մեր տեղեկությունների, Իսխակ Դայանն է՝ հայտնի մեծահարուստ մի հրեա, որը Երուսաղեմում, Իսրայելում հայտնի հյուրանոցների և ռեստորաների սեփականատերն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսխակ Դայանի ռեստորան-հյուրանոցներից մեկը գտնվում է Իսրայելի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու անմիջական հարևանությամբ՝ կարելի է ենթադրել, որ մեծահարուստ հրեա գործարարի համար եկեղեցիների մոտ հյուրանոցներ ու ռեստորաններ հիմնելը հարմար է բիզնես տեսանկյունից ու շատ շահավետ, ինչի համար պատրաստ է գնել նաև հայապատկան հողակտորը։
Ցավալին այստեղ այն է, որ մարդիկ, որոնք պետք է տեր կանգնեին այդ հողերին՝ իրենք անձամբ են գնում կեղտոտ գործարքների և հայկական հողի տեր դարձնում հրեայի։
Սա Հայր Պարետի հերթական աղաղaկող գործարքն է լինելու, ինչի համար թերևս արժե սկսել նրան առհասարակ պատրիարքարանից հեռացնելու գործընթաց՝ բացահայտելով նաև այդ ծածուկ գործարքների ընթացքում նրան բաժին հասած փողերի ծագումն ու քանակը, որովհետև հստակ է մի բան՝ դավաճան են նրանք, որոնք ծախում են օտարին հայկական հողերը։
Արիանա Հովսեփյան