Տարօրինակ դեպք Ավստրալիայում. քաղաքացիները ելակի մեջ ասեղներ են գտել
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ոստիկանությունը քննում է տեղի սուպերմարկետներից մեկում վաճառվող ելակի մեջ հայտնված ասեղների գործը:
Գնորդներից մի կին ասեղներ էր հայտնաբերել ելակի մեջ: Նման դեպք գրանցվել էր նաև երկու շաբաթ առաջ, իսկ այս ամենն սկսվել էր դեռևս նախորդ տարվանից, երբ Ավստրալիայի մի քանի նահանգներում վաճառվող ելակի մեջ գնորդները սկսեցին պարբերաբար ասեղներ հայտնաբերել:
Գրանցվեցին նաև դեպքեր, երբ ասեղներ էին հայտնաբերվել բանանի ու խնձորի մեջ: Ոստիկանությունը հայտնաբերեց մի կնոջ, ով կասկածվում էր հանցանքը կատարելու մեջ, սակայն դատարանը վերջինիս գրավի դիմաց ազատ արձակեց: