Իրանցի մի շարք լրագրողների ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրվել
Ամերիկայի Միացյալ Նահանգները մուտքի արտոնագիր չի տվել մի շարք իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր պետք է ուղեկցեին նախագահ Հասան Ռոհանիին Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ այդ կերպ Ամերիկան չի կատարում իր դիվանագիտական պարտավորությունները, որոնք ստանձնել է որպես գագաթնաժողովի կազմակերպիչ երկիր:
Ի դեպ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ մուտքի վիզան ստացել են միայն մեկնելուց մի քանի ժամ առաջ, վերջինիս նաև ասվել է, որ նրան արգելված է ԱՄՆ մուտքի վիզա ստանալ, միայն բացառության կարգով է տրամադրվում մուտքի վիզան: