Հնդկաստանում 24-ամյա կինը լույս աշխարհ է բերել աղջկա, ով ունի 3 ձեռք և 4 ոտք
Հնդկաստանի Ռաժդաստան նահանգում մայրը լույս աշխարհ է բերել երկվորյակների։ Տղան կատարյալ առողջ է, սակայն աղջիկը լույս աշխարհ է եկել տարօրինակություններով։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Երկրորդ երեխան ունի ավելորդ ոտքեր և ձեռքեր։ Բժիշկները պատրաստվում են վիրահատություն անել։
Լույս աշխարհ գալու առաջին պահից սկսած նորածինն ունի շնչառության հետ կապված խնդիրներ։
Ընդգծենք, որ վերջին տարիներին աշխարհում շատացել են նմանատիպ դեպքերը։