«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն կհեռացվի պաշտոնից, եթե...
Շաբաթ օրը միլանյան դերբիում կրած պարտությունից հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն կարող է հեռացվել պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Թիմի ղեկավարները նրան տվել են 3 հանդիպում ժամանակ, որից հետո արդեն իսկ կորոշվի նրա ճակատագիրը։
Ընդգծենք, որ նա այս ամռանը գլխավորեց ակումբը և փոխարինեց Ջենարո Գատուզոյին։