«Ժամանակ». Ցասման ալիք. ՀՀ-ում ԵՄ դեսպանին ապակողմնորոշել և գցել են անհարմար վիճակի մեջ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Օրերս Բաց հասարակությունների հիմնադրամ ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ցասման ալիք է առաջացրել քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում։
ԵՄ դեսպանի հետ քաղհասարակության այս մի հատվածի ղեկավար Լարիսա Մինասյանը փորձ է անում Հայաստանի քաղհասարակության առաջամարտիկի դեր ստանձնել, բայց հաշվի առնելով վերջին շրջանի բավական խնդրահարույց իրողությունները՝ պետք է հավանաբար արձանագրել, որ հանդիպման կազմակերպիչները դեսպանին ուղղակի ապակողմնորոշել են և գցել անհարմար վիճակի մեջ։
Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ առաջին անգամ է, որ ԵՄ երեւանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված որեւէ գրառում-նկարի տակ արված մեկնաբանությունները մի քանի օր շարունակ գրաքննվում եւ ջնջվում են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում