«Ժամանակ». Վանեցյանը վարչապետի պաշտոնում՝ նախկինների թեկնածու
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մինչեւ պաշտոնանկությունը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից դիտարկվում էր որպես հաջորդ վարչապետի ամենացանկալի թեկնածու, շատերը հույս ունեին, որ հենց նա է իրականացնելու ներիշխանական հեղաշրջում, որի պարագայում նախորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կլիներ ավելի լոյալ:
Մինչեւ պաշտոնանկությունը Վանեցյանը որոշակի շփումներ էր պահպանում այդ շրջանակների հետ, իսկ հիմա համարում է, որ այդ շփումները դարձան իր կործանման պատճառը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում