Հայտնի է Թրամփի ու Զելենսկու առաջին հանդիպման օրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը կկայանա Նյու-Յորքում՝ սեպտեմբերի 25-ին։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Զելենսկին Նյու-յորք մեկնելու է սեպտեմբերի 23-ին և կմասնակցի բարձրագույն ասամբլեայի նիստին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ 2 նախագահների միջև հանդիպումը կայանալու է հենց այդ միջոցառման շրջանակներում։