Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ ՏավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Վազող տողեր

Ինչո՞ւ է աղմկում «ժողովրդի» իշխանությունը՝ ըստ քաղաքագետի

Դատարանների անկախության և անաչառության հասնելու ձգտումը եղել է բոլոր ժամանակների երազանք, որը, սակայն, ոչ մի պետության չի հաջողվել հասնել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արթուր Ղազինյանը: 

«Դատարանների աշխատանքի արդյունավետության գնահատումը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ և պայմանավորված է դատական ակտի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Եթե այն քո օգտին է, ապա դատարանը լավն է, արդար, ազնիվ։ Իսկ եթե քո դեմ է, ուրեմն կոռումպացված է, անարդար, վերևից հրահանգավորված և այլն։

Ի՞նչ անել...

Ոչինչ, ուղղակի ենթարկվել դատարանի ընդունած որոշմանը, քանի որ եթե որոշել ես դիմել, ուրեմն պարտավոր ես ընդունել նրա կողմից ընդունված ցանկացած որոշում։

Օրենսդրությունը նախատեսում է բողոքարկման հնարավորություն, նաև սահմանում է իրավիճակներ, որոնց առկայության դեպքում իրավասու սուբյեկտները կարող են հարուցել կարգապահական վարույթ՝ առերևույթ կոպիտ խախտում թույլ տված դատավորների նկատմամբ։

Այդ դեպքում ինչո՞ւ են աղմկում «ժողովրդի» իշխանությունները, ինչն է իրենց խանգարում գործող օրենսդրության շրջանակներում լուծել արդարադատության իրացման ընթացքում ծագած խնդիրները։

Պատասխանն ակնհայտ է. ՈՉԻՆՉ, քանի որ իրենց խնդիրը որ թե արդարադատության որակի և արդյունավետության բարձրացումն է, որ իրենցից կախյալ, հրամանները կատարող և իրենց ցանկությամբ առաջնորդվող դատավորներ ունենալը, այլ կերպ ասած, «ժողովրդի» իշխանության հաստատումը դատական համակարգում։

Կամ էլ անձնական վրեժն այն դատավորների նկատմամբ, որոնք իր նկատմամբ ընդունել են մեղադրական դատավճիռ։

Երկու դեպքում էլ գործ ունենք իրավունքի հետ խորը հակասություն ունեցող և օրենքից դուրս գործընթացի հետ, որը հիմնավորվում է հորինված «հեղափոխական» օրակարգով։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր, առայժմ, Հայաստանում գործում է նորագույն պատմության մեջ ամենանկախ և ամենաանաչառ դատական համակարգը, քանի որ դատավորները չեն կարող կատարել նախկին իշխանությունների հրահանգները, իսկ նորերը հայտարարել են, որ չեն միջամտելու դատարանների աշխատանքներին։

Այնպես որ, հարգելի իշխանություններ, ձեր ձախողումները փնտրեք ձեր մեջ և քավության նոխազներ մի փնտրեք»։