Էկվադորի մոտ 18 միլիոն բնակիչների անձնական տվյալները տեղադրվել են համացանցում
Էկվադորում երկրի գրեթե յուրաքանչյուր բնակչի անձնական տվյալները տեղադրվել են համացանցում: Էկվադորի 17.5 միլիոն բնակիչների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, անձնագրի սերիա, բնակության ու աշխատանքի վայր, բանկային հաշիվներ ու մի շարք այլ անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել:
Համացանցում են հայտնվել նույնիսկ Էկվադորի նախագահ Լենին Մորեյրոյի անձնական տվյալները:
Դեռևս որևէ պարզաբանում չի եղել նման մեծամասշտաբ անձնական տվյալների արտահոսքի պատճառների վերաբերյալ: