«Նեյմարը վատ տղա չէ» Լեոնարդոն խոսել է Նեյմարի մասին
«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է Նեյմարի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․ «Մտածում եմ, որ Նեյմարը սխալ է գործել։
Երբ փակվեց տրանսֆերային շուկան, նա մեկնեց հավաքական և լավ խաղ անցկացրեց։ Վերադառնալով՝ իրեն լավ դրսևորեց։ Նեյմարը խաղաց լավ և դարձավ գոլի հեղինակ։ Նա մարզվում է բարձր մակարդակով և վատ տղա չէ։ Այս ամենը բավական է ֆուտբոլի համար, բայց ոչ «ՊՍԺ»-ի»։
Ընդգծենք, որ Նեյմարն ամռանը ցանկանում էր հեռանալ ակումբից։