Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակով
Տնտեսություն

Ամուլսարի շահագործումը ոչնչացնելու է նաև վտանգված տեսակների ապրելավայրը․ WWF Հայաստանի հայտարարությունը

WWF Հայաստանը (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) պաշտոնական հայտարարություն է տարածել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրը գտնվում է կենսաբազմազանության առումով կարեւոր վայրերից մեկում, ներառյալ «Կարեւորագույն թռչնաբանական տարածքը» (IBA), «Էմերալդ տարածքը» (Emerald Site) եւ «Կարեւորագույն կենսաբազմազանության տարածքը» (KBA):

Այն ապրելավայր է ավելի քան 25 տեսակ կենդանիների եւ առնվազն երկու տեսակ բույսերի համար, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Հանքի շահագործումը, այլ սպառնալիքների հետ միասին, ոչնչացնելու է վտանգված տեսակների ապրելավայրը, ինչպես նաեւ ֆիզիկապես վնասելու է դրանց մեծ մասին: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» (ՇՄԱԳ) փաստաթղթով առաջարկված՝ տեսակների պահպանմանն ուղղված միջոցառումները բավարար չեն, իսկ կենսաբազմազանության վերաբնակեցման ծրագրում առաջարկված միջոցառումները թերի են եւ վերանայման կարիք ունեն: Այս փաստերը ներկայացված են նաեւ «ԷԼԱՐԴ»-ի վերջին հետազոտություններում։

Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի իրականացվել։ Չեն իրականացվել նաեւ տարածքում առկա սնկերի վերաբերյալ ուսումնասիրություններ, անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որոշ տեսակների վերաբերյալ՝ ոզնաթուփ մեխակի (Խոցելի), սիրիական սխտորագորտի (Խոցելի), անդրկովկասյան սահնօձի (Խոցելի), բեզոարյան այծի (Խոցելի) եւ Ապոլոն թիթեռի (Խոցելի): Այս տեսակների պահպանման կամ վերաբնակեցման ծրագիր ներկայացված չէ:

Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության պահպանման ծրագիրը վերաբերում է հիմնականում մեկ բուսատեսակի` մատնունի ծիրանավորին եւ մեկ կենդանատեսակի` գորշ արջին: Կարմիրգրքյան այլ տեսակների պահպանման վերաբերյալ ծրագիր չի մշակվել կամ ներկայացվել:

Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության փոխհատուցման ծրագիրը հիմնականում սահմանափակվում է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ, որը կապ չունի Ամուլսարի հետ եւ այլ լանդշաֆտ ու էկոհամակարգ է: Այսինքն, պլանավորված ազգային պարկը չի կարողանա ապահովել համապատասխան կենսամիջավայր Ամուլսարում հայտնաբերված վտանգված տեսակների մեծ մասի համար եւ չի կարող համարվել որպես վերաբնակեցման ծրագիր:

ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածներին, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներին, քանի որ Ամուլսարի տարածքում հայտնաբերվել են վերոնշյալ թվարկված բազմաթիվ կենդանատեսակներն ու բուսատեսակները՝ գրանցված Հայաստանի բույսերի եւ կենդանիների կարմիր գրքում:

2016 թվականին Ամուլսարի նախագիծը ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունն ստացել է առանց հաշվի առնելու Ջերմուկ քաղաքի բնակիչների կարծիքը, ինչը մենք համարում ենք մարդու իրավունքների ոտնահարում:

WWF-ի փորձագետների կողմից 2018 թվականին Ամուլսարում հայտնաբերված Ապոլլոն թիթեռը եւ ոզնաթուփ մեխակը կարող են համարվել որպես նոր էկոլոգիական գործոն, ինչն էլ պահանջում է հավելյալ ուսումնասիրություն եւ ներկա ՇՄԱԳ-ի չեղարկում, քանի որ վերջինս չի անդրադառնում այդ տեսակներին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ WWF Հայաստանը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրանքով՝ չեղյալ ճանաչել 2016 թվականին Lydian International-ին տրված ՇՄԱԳ-ը:

WWF-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին` Հայաստանի մաքուր եւ բարեկեցիկ ապագայի համար: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կանի առավելագույնը, որպեսզի իր ժողովրդի համար ապահովի հենց այդպիսի ապագա»: