Ողբերգական վթար Ֆիլիպիններում. կա 20 զոհ
Ֆիլիպիններում առնվազն 20 մարդ է զոհվել բեռնատարի վթարի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Տբոլի շրջանում: Տեղի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ բեռնատարը մեծ բարձրությունից ձորն է ընկել, ինչի հետևանքով 20 մարդ տեղում մահացել է, բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:
Ուղևորները ծովափնյա էքսկուրսիայից վերադառնալիս են եղել: