Նոր պայթյուն Աֆղանստանի մայրաքաղաքում գտնվող՝ ԱՄՆ դեսպանատան մոտ
Հերթական պայթյունն է տեղի ունեցել Աֆղանստանում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում:
Այն որոտացել է Մասսուդի հրապարակի հարակից տարածքում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ:
Պայթյունի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին այս պահին դեռևս որևէ տեղեկատվություն չի տարածվել: