Աֆղանստանում պայթյունի հետևանքով կա 24 զոհ և 31 վիրավոր
Աֆղանստանի Փարվան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորվել է 31 մարդ:
Ըստ տեղի լրատվամիջոցների փոխանցման պայթել է ավտոմեքենային ամրացված պայթուցիկ սարքը: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հանդիպում է ունեցել իր կողմնակիցների հետ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
Պայթյունի հետևանքով նախագահ Գանին չի տուժել:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում նախագահական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 28-ին: