Լարված իրավիճակ Շենգավիթի դատարանի բակում (ուղիղ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Դատարանի դիմաց բողոքի ակցիաներ են. դրանք իրականացվում են ինչպես Քոչարյանի աջակիցների, այնպես էլ նրան կալանքի տակ պահել պահանջողների կողմից:
Այս պահին իրավիճակը բավականին լարված է:
Ուղիղ հեռարձակումը՝ Tert.am-ի