Անթալիայում ռուս զբոսաշրջիկը զոհվել է տեսախցիկների առաջ՝ օդապարիկով թռչելիս (տեսանյութ)
Ռուս զբոսաշրջիկը, ով օդապարիկով թռիչքի ժամանակ վիրավորվել էր, այսօր մահացել է Անթալիայում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ռուսաստանի քաղաքացին, ով 18 տարեկան էր, մահացել է մարմնական վնասվածքներից։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Հիվանդանոցից դուրս է գրվել տղայի մայրը, ով նույնպես վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ մոտորանավակին ամրացրած օդապարիկը թռչելիս է եղել, որից կառչած եղել են մայրն ու որդին և հանկարծ ուժեղ քամին օդապարիկը նետել է արմավենիների վրա։
Ընդգծենք, որ այս տարի Անթալիայում հանգստի ժամանակ գրանցվել է 88 արտակարգ դեպք։