Սաուդյան Արաբիան սկսել է նավթի արտահանումը
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերությունը տեղեկացրել է, որ վերսկսում է արտահանումը այն բանից հետո, երբ կարճ ժամանակ ընկերության նավթային օբյեկտների վրա հարձակում էր տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում, որը նավթ արտահանող խոշորագույն երկրներից է, շաբաթ օրը անօդաչու թռչող սարքերով հարձակում էր տեղի ունեցել Saudi Aramco ընկերության նավթային օբյեկտների վրա:
Հարձակումից հետո ընկերությունը կրկնակի կրճատել էր արտահանումը, ինչի հետևանքով նավթի միջազգային շուկայում նավթի գնի գրեթե 19% աճ էր գրանցվել: Պայթյունի պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել եմենցի անջատողականները, որոնց դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ պայքարում են Արաբական մի շարք պետություններ: