Հայտնի է, թե երբ ու որքան կարող է խաղալ Լիոնել Մեսսին
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կարող է խաղալ Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Այս հարցի շուրջ վերջնական որոշում կկայացնեն ակումբի մարզիչները։
Եթե ամեն ինչ կարգին լինի, ապա Մեսսին կուղևորվի Գերմանիա ու կարող է խաղալ մոտ 30 րոպե։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մեսսին այս մրցաշրջանում դեռ չի խաղացել։