«Միլան»-ն ու «Ռոմա»-ն կպայքարեն «Ռեալ»-ի ֆուտբոլիստի համար
«Ռեալ»-ի հարձակվող Մարիանո Դիասը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
«Միլան»-ն ու «Ռոմա»-ն հետաքրքրված են 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Իտալական ակումբների համար ֆուտբոլիստի աշխատավարձը լուրջ խնդիր չի կարող լինել։
Ընդգծենք, որ Դիասը «Լիոն»-ից է տեղափոխվել «Ռեալ», 23 միլիոն եվրոյի դիմաց։