Մարությանն իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար. Ռ. Բաղդասարյան
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը կրկին անդրադարձել է քաղաքապետարանի գործունեությանը, որն, ըստ նրա, իրականացվում է թերացումներով:
«Այսօր մամուլը գրեց , որ ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից քանդված շենքը սխալ են քանդել ըստ դատարանի վճռի։ Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով ( գրեթե 100 մլն. դրամ) , ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։Նման դեպքեր էլի են լինելու։ Բայց ամենածանրը Սանիտեկի հայցն է լինելու։
Ես կասկած անգամ չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի Հայկ Մարությանը իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար։
Հ.Գ. Մի հարց էլ վարչապետին ունեմ՝ ա՞յս դեպքը նկատի ունեիք, որ ասում եիք Հայկ Մարությանը ցուցաբերել է կառավարելու հրաշալի ունակություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին թաղապետն ու վերջում ավելացրել նաև «մետրոն ինչ եղավ» հեշթեգը: