«Դուք արհամարհում եք մեր ակումբը». «ՊՍԺ»-ի երկրպագուները դիմել են Նեյմարին
«ՊՍԺ»-ի երկրպագուները նորից ուշադրության կենտրոնում պահել են Նեյմարին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նրանք մասնավորապես նշել են․ «Քո քավության ճանապարհը շատ երկար կտևի։ Դու այլևս չունես իրավունք սխալվելու համար։ Դուք անընդհատ արհամարհում եք մեր ակումբը։ Երբեմն նույնիսկ նվաստացնում»։
Ընդգծենք, որ նախորդ առաջնության ավարտից հետո Նեյմարը ցանկացավ հեռանալ ակումբից և տեղափոխվել «Բարսելոնա»։