Բեյլը ֆուտբոլիստ է, ով ունի հրաշալի որակներ. Զինեդին Զիդան
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Կարծում եմ, որ այս իրավիճակում մենք ենք եղել մեղավոր, որ ինչ-որ բան այպես չի գնացել։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Մենք բոլորս նույն նավի մեջ ենք։ Մենք թիմ ենք։ Միշտ ասել եմ, որ Բեյլը ֆուտբոլիստ է, ով ունի հրաշալի որակներ։ Բոլորը գիտեն, թե ինչ կատարվեց ամռանը։ Հիմա նա այստեղ է։
Հիմա մենք պիտի շարժվենք առաջ»։