Անօդաչու թռչող սարքի հարձակում․ հայտնի է Սաուդյան Արաբիայում առաջացած հրդեհի պատճառը
Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման կենտրոնում բռնկված հրդեհի պատճառները հայտնի են։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նավթավերամշակման կենտրոնի վրա հարձակվել է անօդաչու թռչող սարքը։ Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են այդ ամենի հետևում կանգնած։ Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան այնտեղ հրդեհ է բռնկվել։
Սկզբում մի քանի պայթյունի ձայն է լսվել, այնուհետև գործարանը սկսել է այրվել։ Տեղում հիմա աշխատում են հրշեջները։