Ի՞նչ է խոսելու Զելենսկին Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ նա արդեն գիտի, թե ինչի՞ մասին պիտի խոսի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Զելենսկին նշել է, որ ինքը շատ ասելիքներ ունի Պուտինին իրենց անձնական հանդիպման ժամանակ։ Նա նաև ընդգծել է, որ այժմ ինքը Ռուսաստանի հետ շփման գործում այլ տակտիկա է վարում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Զելենսկին ու Պուտինը հեռախոսազանգով շփվել են միմյանց հետ և քննարկել մի շարք հարցեր։