Սաուդյան Արաբիայում վառվում է աշխարհի ամենամեծ նավթավերամշակման կենտրոններից մեկը
Հրդեհ է բռնկվել Սաուդյան Արաբիա նավթավերամշակման գործարաններից մեկում, որը համարվում է աշխարհում ամենամեծերից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ սկզբում պայթյուն է եղել, որին հաջորդել է հրդեհը։ Հնարավոր զոհերի ու վիրավորների մասին դեռ չկան տեղեկություններ։ Նշենք, որ այս գործարանում ահաբեկիչները մի քանի անգամ ցանկացել են պաթյուններ իրականացնել։
Վերջին նմանատիպ դեպքը տեղի է ունեցել 2006 թվականին։