Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ռոմա»-ի հետ՝ «Սասուոլո»-ի դեմ խաղին ընդառաջ (ֆոտոշարք)
Իտալական «Ռոմա»-ն պատրաստվում է A սերիայի երրորդ տուրի շրջանակներում կայանալիք՝ «Սասուոլո»-ի դեմ հանդիպմանը։
Մայրաքաղաքային թիմի մարզումներին մասնակցել է նաև «Ռոմա»-ի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Թիմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է լուսանկարներ մարզումներից։
Հիշեցնենք, որ «Ռոմա» - «Սասուոլո» դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին։