Այս ամենի հետևում Տեր-Պետրոսյանն է. Արամ Հարությունյանը՝ կնոջը հարվածելու, մարտի 1-ի դեպքերի և հեղափոխության մասին (տեսանյութ)
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, թե ինչու է հարվածել իրեն թուրք անվանած կնոջն ու ինչպես են իրեն բերման ենթարկել:
Նա նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո մի կին սկսել է սադրել իրեն: Արամ Հարությունյանը վատ է զգում, որ տրվեց սադրանքին ու հարվածեց տիկնոջը, բայց միևնույնժամանակ նկատում է, որ դա հարված էր ուղված Նիկոլ Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու բոլոր քայլող ֆեյքեին, ովքեր լցված են ֆեյսբուքում ու փողոցներում:
Արամ Հարությունյանը նաև անդրադարձավ մարտի 1-ի դեպքերին: Նա նշեց նաև, որ 2015 թվականին Մարտի 1-ի զոհերի ծնողները մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին և Ալքսանդր Արզումանյանին: Հարությունյանն ընթերցեց հատված այն ժամանակ «ՀԺ»-ում հրապարակված հոդվածից:
Մանրամասները` տեսանյութում