Հայտնի է, թե որտեղ կհուղարկավորվի Ռոբերտ Մուգաբեն
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի ընտանիքը համաձայնվել է, որ վերջինս հուղարկավորվի Հարարեի ազգային հերոսների պանթեոնում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մուգաբեին հողին կհանձնեն իր հայրենի գյուղում՝ Կուտամայում: Հիշեցնենք, որ Զիմբաբվեի նախագահը մահացել էր 95 տարեկանում Սինգապուրի հիվանդանոցներից մեկում:
2017 թվականին՝ հրաժարակսն տալու ժամանակ նա համարվում էր աշխարհի ամենատարեց ղեկավարը, Մուգաբեն Զիմբաբվեն ղեկավարել էր շուրջ 35 տարի: