Ալմազբեկ Աթամբաևը ծննդյան օրը կանցկացնի մեկուսարանում
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները ցույց կանցկանեն նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 17-ին: Այս մասին հայտնել է նախկին նախագահի խորհրդական Կոնդուզ Ժոլդուբաևան:
Իր 63-ամյակը Աթամբաևը կանցկացնի մեկուսարանում, դատարանի որոշմամբ նա այնտեղ կմնա առնվազն մինչ հոկտեմբերի 26-ը: Հիշեցնենք, որ Ղրղզստանի հատուկ ջոկատայիններն օգոստոսի 7-8-ին հատուկ գործողության արդյունքում ձերբակալեցին նախկին նախագահին:
Գործողության ընթացքում բախումներ էին տեղի ունեցել Աթամբաևի կողմնակիցների և հատուկ ջոկատայինների միջև: Աթամբաևը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ: