Բոյկոտում ենք. Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա (տեսանյութ)
Վայոց Ձորի մարզի Ծովինար գյուղում կազմակերպվել են հանրային քննարկումներ` կապված Ամուլսարի շահագործման դեմ:
«Բոյկոտում ենք ու վերջ»,- ասում են գյուղացիները, ովքեր եկել են մասնակցելու քննարկմանը: Նրանք պնդում են, որ վճռական են տրամադրված:
«Թույլ չենք տալու շահագործվի. դեմ ենք»,- ասում են նրանք: Գյուղացիներից մեկն էլ նկատեց, որ շուտով կթակեն բոլոր նրանց դռները, ովքեր դեմ են, և կհամոզեն:
«Դե կտեսնես, չի կարա տենց բան լինի»,– արձագանքեց ցուցարարներից մեկը: