Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին հրավիրված են մայիսի 9-ի տոնական միջոցառմանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի պատասխանել Մոսկվա այցի մասին: Նա հրավիրված է հաղթանակի 75-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Թրամփը մայիսի 9-ի միջոցառումներին հրավիրված է ռուսական կողմի առաջարկով: Վաշինգտոնն այս հրավերին չի տվել ոչ մի պատասխան:
Ավելի վաղ Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որ այդ միջոցառմանը հրավիրված է նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին: