Մանջուկիչն ու Աբատեն հրաժարվել են Քաթարի առաջնություն տեղափոխվելուց
«Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչն ու «Միլան»-ի նախկին պաշտպան Ինացիո Աբատեն հրաժարվել են տեղափոխվել Քաթարի առաջնություն: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
«Ալ-Գարաֆա» ակումբն Աբատեին առաջարկել է պայմանագիր, որով ֆուտբոլիստը տարեկան պիտի ստանա 2,2 միլիոն եվրո, սակայն Աբատեն հրաժարվել է, քանի որ ցանկանում է հանդես գալ բարձր դիրք ունեցող առաջնությունում:
Քաթարը ներկայացնող մեկ այլ ակումբի նույն պատասխանն է տվել նաև Մարիո Մանջուկիչը: