Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացրած քաղաքագետն իշխանության կողմից հարձակման է ենթարկվում
Ֆեյքերն ու իշխանապաշտների զանգվածը անցել է հարձակման: Անդադար քոմենթներ են գրում երեկվա երթի տեսանյութերի տակ և հայհոյանքների տարափ տեղում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Ինքս լսել եմ «շշուկներ», որ կա հրահանգ՝ ամեն գնով և ամեն մեթոդով կեղծ տվյալներով վարկաբեկելու մարդկանց՝ որպեսզի մարի իշխանությանը ցույց տրվող դիմադրությունը: Հին տեխնոլոգիա է՝ մարդուն կեղծիքով իբրև թե վարկաբեկելով՝ իբրև թե վարկաբեկել նրա գաղափարներն ու գործը: Տեսել ենք դա բազմիցս: Հենց հիմա էլ դա կատարվում է մեր դեմ, անձամբ իմ դեմ: Կատարվում է թե՛ ֆեյքերի և թե՛ շատ կոնկրետ, անգամ որոշ անվանի մարդկանց ձեռքերով և միջոցով:
Ասեմ. փորձեք ինչ ուզում եք, հնարեք ինչ ուզում եք, հայհոյեք որքան ուզում եք:
Չենք կանգնելու, չենք ընկրկելու, չենք հանձնվելու:
Ամուլսարը սար է մնալու»,- գրել է Մարտիրոսյանը։