Իրանում ավստրալիացի զույգ է ձերբակալվել
Ավստրալիացի զույգը, ովքեր օրերս ձերբակալվել էին Իրանում, մեղադրվում են առանց լիցենզիայի անօդաչու սարք կառավարելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մարկ Ֆալկինն ու Ջոլի Քինգը բլոգերներ են, ովքեր ճանապարհորդում են աշխարհով մեկ:
Զույգն այժմ պահվում է Թեհրանի բանտերից մեկում: Ավստրալիացի զույգն իր շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 2017 թվականից: