Չինաստանն արբանյակ է ուղարկել տիեզերք, որը կառավարելու է էկոլոգիական աղետները
Հինգշաբթի օրը Չինաստանը «Չանչժեն-4» հրթիռի օգնությամբ տիեզերք է ուղարկել երեք արբանյակ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Տիեզերանավն ուղարկվել է Տայյուան տիեզերակայանից տեղի ժամանակով ժամը 11:26-ին:
Արբանյակները հիմնականում կօգտագործվեն էկոլոգիական նպատակներով՝ շրջակա միջավայրը պաշտպանելու և տարերային աղետների ժամանակ իրավիճակը ճիշտ գնահատելու համար: