2020 թվականից ուկրաինացի պատգամավորները կզրկվեն անձեռմխելիությունից
Ուկրաինայում 2020 թվականի հունվարի մեկից պատգամավորները կզրկվեն իրենց անձեռմխելիությունից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ավելի վաղ Գերագույն ռադան օրենք էր ընդունել, որով առաջարկվում էր փոփոխություն մտցնել սահմանադրության մեջ, որով պատգամավորներն այլևս անձեռմխելի չեն լինի:
Օրենքն արդեն ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: