Խոշոր վթար Բիթլիսում. կա 10 զոհ և 7 վիրավոր
Բիթլիսի շրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 մարդ զոհվել է, յոթը ՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Մարդատար միկրոավտոբուսը կողաշրջվել է Կալկանլի բնակավայրի մոտակայքում:
Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Դեպքի առիթով այլ մանրամասներ չեն փոխանցվել: