«Յուվենտուս»-ի հարձակվողը ձմռանը կլքի ակումբը
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկին ձմռանը կարող է հեռանալ իտալական ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նշվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխությանը։ Բեռնարդեսկին պիտի պայքարի և իր տեղը պահի մեկնարկային կազմում և եթե դա նրան չհաջողվի, ապա ձմռանը նա միանշանակ կլքի ակումբը։
Նրա նոր հավանական ակումբի մասին դեռ տեղեկություններ չկան։