Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել․ Արսեն Թորոսյան
Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։
‼️ Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»»,- գրել է նախարարը։