Այս որոշման հետ ոչ մի կերպ չեմ կարող հարմարվել. Գարիկ Պապոյան
Հաղորդավար, երաժիշտ, պրոդյուսեր Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը վարչապետ Փաշինյանի կոչին և գրել.
«Մանթրաժը աննկարագրելի ա...
Բայց իմ դիրքորոշումը համընկնում ա բոլոր էն մարդկանց դիրքորոշման հետ, ովքեր ուզում են պահպանեն շրջակա, առանց այդ էլ վերացած, բնությունը, ու չեն ուզում Ջերմուկը արժանանա Չեռնոբիլի ճակատագրին:
Ես համարում եմ մեր վարչապետին իմաստուն և հեռուն նայող մարդ, բայց կիսելով իր որոշումների մեծ մասը այս մեկի հետ ոչ մի կերպ չեմ կարող հարմարվել...»։