«Իրատես». «Իմ քայլ»-ի ներսում ճգնաժամ է. շատերը հանդիպում են ՀՀԿ-ականների հետ
«Իրատես» թերթը գրում է.
«Գործող իշխանության ներսում ճգնաժամն այնքան է խորացել, որ արդեն որոշ ներկայացուցիչներ հանդիպում են խնդրում նախկին «թալանչի, կոռումպացված» իշխանության ներկայացուցիչներից, որպեսզի մի խորհուրդ հարցնեն, հասկանան, թե ինչպես պետք է հարաբերվել դրսի գործընկերների հետ:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հանդիպել են ՀՀԿ-ի հայտնի դեմքերի հետ և տեղեկացել, թե նախկինում ինչն ինչպես է արվել, որպեսզի դրսերում հիմար վիճակի մեջ չհայտնվեն:
ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին են զարմացել, թե որքան հեռու են այս իշխանության կադրերը իրական քաղաքականությունից և դիվանագիտությունից: Եվ որքան էլ ճգնեն, միևնույն է, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունները մեկ վայրկյանում զրոյացնելու են ցանկացած հարաբերություն ու դիվանագիտություն, ինչի մասին ՀՀԿ-ականների մոտ նեղսրտել են անգամ իմքայլականները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: