Սոբչակը հերքել է այն լուրերը, թե իբր ինքն երեխայի է սպասում
Ռուս քաղաքական և հասարակական գործիչ Քսենիա Սոբչակը հերքել է տարածված լուրը, իբրև ինքը երկրորդ երեխային է սպասում:
Ավելի վաղ մամուլում լուրեր էր տարածվել, որ Սոբչակը երեխայի է սպասում ռեժիսոր Կոնստանտին Բոգամոլովից:
Որոշ լրատվամիջոցներ էլ գրում են, որ սեպտեմբերի 13-ին զույգը կամուսնանա Մոսկվայում: Հունիսին Սոբչակն ու նրա նախկին ամուսինը՝ դերասան Մաքսիմ Վիտորգանն ամուսնալուծվել էին, նախկին ամուսնուց Սոբչակը 2-ամյա որդի ունի: